Հարկային արտոնություն՝ Ծառուկյանի ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

տտշ.

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Մուլտի տրանսպորտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս։

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 380․8 մլն դրամի ներդրում միկրոավտոբուսների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 409 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64․7 մլն դրամ:

--00—ԼՀ