ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Հարգելի արցախցիներ տեղեկացնում ենք, որ տոնական օրերին ևս դեպի Արցախ ուղևորվող երթուղայիները կաշխատեն նույն ռեժիմով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը:
Նախօրեին հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Երևանից դեկտեմբերի 28-ին 273 փախստական է վերադարձել Ստեփանակերտ, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Փախստականներին տեղափոխող ավտոբուսներն ուղեկցվել են ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության կողմից:
Նշվում է, որ ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա դիտարկում են անցկացնում և վերահսկողություն են իրականացնում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ 23 դիտակետերում, ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ավելի քան 46 հազար փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղում իրենց մշտական բնակության վայրերը:
--00--ԱՀ