ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը (МОСН) շարունակում է օգնություն տրամադրել Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերի բնակիչներին։
Հոսպիտալի գործունեության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա, ստացել է որակյալ բժշկական օգնություն:
МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
МОСН-ի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու նպատակով:
--00—ՄՀ