ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՌԴ Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը օգնություն է ցուցաբերել ավելի քան 40 տեղացի բնակչի։
Բուժօգնություն է տրամադրվել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում։
--00—ՄՀ