Մեկ օրում Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 82 մարդ

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

կորոնավիրուս

Իրանում հունվարի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6283 նոր դեպք: Վարակի բռնկումից ի վեր մոտ մեկ միլիոն 41 հազար մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:  Այս մասին 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը:

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ, իսկ Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարիի տվյալներով՝ համավարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 55 հազար 830-ի:

 --00—ՄՀ