ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Արդարադատության նախարարությունում որևէ պայմանագիր չկա, տարածված լուրն ուղղակի ապատեղեկատվություն է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Արդարադատության նախարարության դիմաց հավաքի կազմակերպիչներին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Նոր ոճ է ի հայտ եկել՝ տելեգրամյան ինչ-որ անհայտ ծագման ալիքների միջոցով ապատեղեկատվության տարածում։ Դրանք հետո տարածում են մեր մյուս լրատվամիջոցները և հասարակությունում առաջանում են անհանգստություններ։ Կոչ եմ անում ուղղակի չհավատալ, չվստահել նման ալիքների տարածած լուրերին», - հայտարարեց Ռուստամ Բադասյանը։
Նախարարն ասաց, թե որևէ փաստաթուղթ, որը կարող է որակվել որպես միջազգային պայմանագիր, գոյություն չունի նախարարությունում։
--00--ԱՀ