ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 12, 24News
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում:
«Պայթյուններ լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-նշված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ։
--00—ՄՀ