ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News
Ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ հունվարի 17-ին կվերադառնա Ռուսաստան։ Համապատասխան գրառումը նա կատարել է Telegram-ի և Twitter-ի իր էջերում։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Հունվարի 17-ին՝ կիրակի օրը, ես «Պոբեդայի» թռիչքով կվերադառնամ տուն: Դիմավորե՛ք», – գրել է նա:
Թե Գերմանիայի ո՞ր քաղաքից Նավալնին կվերադառնա Ռուսաստան, չի պարզաբանել։ Ինչպես երևում է «Պոբեդա» ընկերության կայքէջում հրապարակված տեղեկությունից, հունվարի 17-ին ավիաընկերության թռիչքը տեղի կունենա Բեռնլինից Մոսկվա։
--00—ՄՀ