ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին վերջնագիր է ներկայացրել՝ անմիջապես լքել Գերմանիան և երեքշաբթի վաղ առավոտյան լինել Մոսկվայում․ վերջնաժամկետից ուշ վերադարձի դեպքում Նավալնին կբանտարկվի։ Այս մասին գրել է Reuters-ը։
Պատիժների կատարման դաշնային ծառայությունը Նավալնիին մեղադրել է պայմանական ազատազրկման ժամկետները խախտելու (կրում է 2014 թվականի դատավճռով`գողության գործով) և Ռուսաստանի քրեական տեսչության հսկողությունից խուսափելու համար։
--00—ՄՀ