ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Ռուսաստանաբնակ հայ Գրիգոր Կեթցյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան առջև միայնակ բողոքի ակցիա է կազմակերպել՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով:
Ֆեյսբուքյան իր էջում Կեթցյանը կոչ է արել միանալ պայքարին և հայտարարել՝ վաղը պատրաստվում է ակցիաներ իրականացնել ՌԴ ԱԳՆ-ի, հայկական և ադրբեջանական դեսպանությունների առջև՝ ռազմագերիների վերադարձի պահանջով։
--00—ՄՀ