ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման արդյունքները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները քննարկել են հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպման արդյունքները»,- ասված է հաղորդագրությունում:
--00—ՄՀ