ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած՝ Ղարաբաղի որոշ շրջաններում հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Որոշակի քանակությամբ մարդկային մնացորդներ են հայտնաբերվել: Եթե Ադրբեջանը կարողացել է կարճ ժամանակում հայտնաբերել օկուպացիայից ազատագրված տարածքներում, ապա հայկական կողմը, որն իրականացրել է այդ գործողությունները, ավելի լավ է գիտի դրա մասին»,-ասել է նա և հավելել, թե իբր անհայտ կորածների վերաբերյալՀՀ ԱԳՆ-ի «անտրամաբանական պարզաբանումները» որևէ հիմք չեն կարող ունենալ։
«Համոզված ենք, որ միջազգային հանրությունը դա չի ընդունի։ Ադրբեջանը կշարունակի իր գործունեությունը այս ուղղությամբ», -ասել է Բայրամովը։
--00—ԼՄ