ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
Pfizer BioNTech ընկերությունները ծրագիր են մշակել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունն ավելացնելու համար: Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել են ընկերությունից։
«Pfizer-ը և BioNTech-ը մշակել են պլան, որը թույլ կտա ավելացնել արտադրական հզորությունները Եվրոպայում և ավելի մեծ չափաբաժին մատակարարել երկրորդ եռամսյակում»,- ասված է հայտարարությունում:
Նշվում է, որ արտադրության արդիականացումը ժամանակավորապես կհանգեցնի մատակարարումների ծավալների կրճատմանը:
«Մենք կվերադառնանք Եվրոպական միություն մատակարարումների նախնական ժամանակացույցին այս շաբաթ, որը կսկսվի հունվարի 25-ին»,- հայտնում են ընկերությունները:
--00—ՄՀ