ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվա վերադառնալուն պես: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը։
Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Բեռլինից:
Ռուս ընդդիմադիր գործչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար: Նրա դեմ խափանման հետագա միջոցը կորոշի դատարանը: Նախքան դատարանի որոշումը Նավալնին կմնա կալանքի տակ:
--00—ՄՀ