ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից հաղորդում են, որ օտարերկրացիների Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
--00—ՄՀ