ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News
Զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում անցկացվել է ռազմաբժշկական պատրաստության պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողներին ուսուցանվել է դաշտային պայմաններում հրազենային և այլ վիրավորում ստանալու դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու կարգը։
--00--ԱԹ