ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 20, 24News
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթեւիկ Գրիգորյանին:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատական առաջին նիստը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 16:30-ին:
Լեւոն Հրաչյայի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի եւ Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել եւ ղեկավարել է կազմակերպված խմբի կwղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երեւան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:
--0--ԿԿ