Դատախազը միջնորդեց նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

հասարակական

Մեղադրողն այսօր դատարանում միջնորդեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյով» մականունով, դատապարտել 11 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է Ա1+-ը։

Մեղադրողը հիմնավորված համարեց նրան առաջադրված մեղադրանքը։ Ըստ մեղադրանքի` Լեւոն Սարգսյանը, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կողմից Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 բ հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: