ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
Այսօր Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։
«Վճռով անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի` պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու ապօրինի հրամանագրերը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ 2-րդ նախագահի դեմ հայցադիմում էր ներկայացրել, պահանջելով առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:
--00—ՄՀ