ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այն համոզմանն է, որ իշխանության բոլոր ներկայացուցիչների ստացած քվեները Փաշինյանի հետ են կապված, և բարոյական չէ մեկ ուրիշի թեկնածության հարցը քննարկել:
24News-ի հետ զրույցում նա շեշտեց՝ վարչապետի այլ թեկնածու առաջադրելու օրակարգ իշխանական թիմում չկա:
Նազելի Բաղդասարյանը նաև համակարծիք է վարչապետի հետ, որ նախկինում երբեք նման ծավալով գերիներ չեն վերադարձվել: «Իմ քայլի» ներկայացուցիչը նկատեց, որ թիմի ու Փաշինյանի մոտեցումների հետ հակասություններ չունի, այլապես մանդատը վայր կդներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ