ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կուսակցության գրասենյակում հայտարարությամբ հանդես եկավ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կոբախիձեն նշեց, որ վարչապետ Գիորգի Գախարիայի հրաժարականի հետ կապված որոշումը ցավալի է իրենց թիմի համար:
«Նոր կառավարության ձևավորումը կսկսվի և կվերջանա օրենքով սահմանված կարճ ժամկետներում: Հավանաբար, վաղը կհավաքվի կուսակցության քաղխորհուրդը և կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը»,- հայտարարել է Կոբախիձեն: Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց: Ինչպես նշեց Գախարիան, հրաժարականի պատճառը Նիկա Մելիային կալանավորելու որոշման հետ էր կապված, ինչի շուրջ իշխող թիմում տարաձայնություններ է ունեցել:
--00—ՄՀ