ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը 22-24-ը աշխատանքային խմբով գործուղվելու է Արցախ։
«Ունենք կոնկրետ օրակարգ, կոնկրետ հանդիպումներ, և քննարկումը լինելու է՝ ինչպես ավելի արդյունավետ կոորդինացնել Սփյուռքի օգնությունը մեր հայրենակիցներին և՛ Արցախում, և՛ նրանց, որոնք տեղահանված են այս պահին և գտնվում են ՀՀ-ում»,- ասել է Զարեհ Սինանյանը:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև հայտնել է, որ արցախցինների համար ուղարկված աջակցությունը հիմնականում ՌԴ-ից է, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ԵՄ տարբեր կազմակերպություններից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
--00—ԼՄ