ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի թիմը փորձում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել վերջերս Էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանի ավագ եղբորը՝ Ավետիք Քերոբյանին:
Սակայն ուշագրավ է այն, որ Ավետիք Քերոբյանը շուրջ մեկ ամիս առաջ՝ 2020 դեկտեմբերի 20-ին, «Սասնա ծռերի» հավաքի ժամանակ զենքով իշխանությունից ազատվելու մասին էր խոսել՝ ասելով. «Եթե էսքան մարդ տանը զենք ունենար, ոչ մի Նիկոլ ու ոչ մի պագա Նիկոլ իշխանությունից այսքան կառչած չէր մնալու»:
Քերոբյան եղբայրների մոտ, կարծես, «իշխանությանը կառչած Նիկոլի» թիմակից դառնալը խնդիր չէ: Կրտսեր Քերոբայանն էլ նախարար նշանակվելուց օրեր առաջ Al Jazeera-ին տված հարցազրույցում քննադատել էր Փաշինյանի թիմին՝ մեղադրելով սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ Այս մասին գրում է աղբյուրը:
Տեսանյութը՝ այստեղ
--0--ԿԿ