ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանն, ով այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը, շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Շնորհակալ եմ՝ բազմաթիվ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Այս պահին Արցախում եմ՝ Ստեփանակերտի մեր տանը, շրջապատված բարեկամներով ու ընկերներով։ Դժվար է այսօր, առանց հուզմունքն ու ցավը թաքցնելու, խոսել․․․ Բայց մեր քաղաքն ապրում է ու պետք է ապրի»:
--0--ԿԿ