ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր վերընթերցեցի պատերազմից զգացածս, որ ժամանակին հանձնել էի օրագրիս: Տարիների հեռվից դրանք ավելի անկեղծ ու խոսուն են:
Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, հարգելի ընթերցող, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում:
«... 1992թ. փետրվարի 13.
Առավոտից չեն կրակում։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։
Տե՛ր, օգնիր ինձ պահպանել հանգստություն, տո՛ւր ինձ իմաստնություն, թույլ մի՛ տուր, որ կորցնեմ ինքս ինձ, օգնի՛ր, որ պահպանեմ մարդկային արժանապատվությունը ցանկացած իրավիճակում»,-գրել է տիկին Քոչարյանը:
--0--ԿԿ