ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգաին թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանն այսուհետ վարձավճարով հանդես կգա «Լամիա»-ի կազմում: Ղազարյանի պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
«Լամիա» ֆուտբոլային ակումբը Հունաստանի Սուպերլիգայի մրցաշարային աղյուսակում նախավերջինն է: Մինչ այս Գևորգ Ղազարյանը հանդես էր գալիս ԱԵԼ-ում, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 21 խաղի:
--00—ՄՀ