ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Meta-ratings.kz-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայում անցկացվելիք ուսումնամարզական հավաքից առաջ «Տարազի» խաղացողներին ներկայացվել է թիմի նոր գլխավոր մարզիչը։
Նշվում է, որ, ինչպես սպասվում էր, թիմը գլխավորել է Հայաստանի հավաքականի ու «Տոբոլի» նախկին մարզիչ Վարդան Մինասյանը։ Այս մասին գրել է Armsport.am-ը։
«Տարազի» նոր մարզիչը նախօրեին է ժամանել ղազախական քաղաք ու հանդիպել շրջանի ղեկավարության հետ, իսկ հետո ներկայացվել է թիմին»,- գրում է աղբյուրը։
Փետրվարի 2-ին «Տարազը» կմեկնի Անթալիա, որտեղ ֆուտբոլիստները կաշխատեն արդեն Մինասյանի գլխավորությամբ։ Պոտենցիալ նորեկների հետ պայմանագրերն կկնքվեն այնտեղ։
Հիշեցնենք, որ Մինասյանի վերջին թիմը «Արարատ-Արմենիան» էր, որտեղից նա հեռացավ նախորդ տարվա հուլիսին։
--00—ՄՀ