ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
«Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Գևորգ Տարախչյանը համալրել է «Ալաշկերտի» շարքերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
22-ամյա կիսապաշտպանը Հայաստանի բարձրագույն լիգայում հանդես է եկել «Ուրարտու», «Նոա», «Սևան» և «ԲԿՄԱ» ակումբներում․ մասնակցել՝ 108 խաղի, դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Տարախչյանը «Ուրարտուի» մանկապատանեկան դպրոցի սան է։
Ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025 խաղարկության որակավորման փուլերի 4 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։
Գևորգը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 1 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքային հավաքականներում անցկացրել է 40 հանդիպում, որոնցից 17-ը՝ երիտասարդականի կազմում, խփել՝ 7 գոլ։
--00--ԱՀ