ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Մոսկվայի «Սպարտակը» ֆեյսբուքյան իր էջում հայերենով շնորհակալություն է հայտնել թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին․
«Յուրա Մովսիսյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Սպարտակի» կազմում Յուրան մասնակցել է 66 խաղի ու խփել 27 գոլ։ 2012/13 մրցաշրջանում Մովսիսյանը 13 գոլով դարձել է Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Շնորհակալություն ամեն ինչի համար, Յուրա»։
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանն ավարտել է կարիերան և նշանակվել Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան։
--00—ՄՀ