ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 10, 24News
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում.
«Վերհիշելով Հայաստանի հետ անցկացրած իմ օրերը: Կյանքիս լավագույն հիշողություններից որոշները կապված են խաղադաշտում իմ երկիրը ներկայացնելու հետ:
Հայաստանի ազգային թիմին մաղթում եմ ուժ, հաջողություն և անմոռանալի պահեր Ֆարերյան կղզիների հետ կայանալիք խաղում:
Առա՜ջ, հպարտություն պարգևեք մեզ»,- գրել է Մովսիսյանն ու Մխիթարյանի հետ արխիվային լուսանկար հրապարակել:
--00—ԼՀ