Աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները. Յուրա Մովսիսյանը՝ Արցախի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Screenshot_4

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է, թե ինչպես է ընդունել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները։

«Իհարկե, բոլորի համար շատ դժվար ժամանակներ էին։ Շատ տխուր է։ Մարդիկ մահանում էին։ Ես հավատում եմ, որ մի օր յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Ղարաբաղյան իրադարձությունները պատմության ևս մեկ պահ են, ինչպես Ցեղասպանությունը, որը չափազանց ծանր է ամբողջ հայ ժողովրդի համար։ Հուսով եմ և աղոթում եմ, որ մարդիկ ապահով լինեն և վերադառնան իրենց տարածքները»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մովսիսյանը Championat-ի հետ զրույցում:

--00—ՅՄ