ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով ՌԴ-ում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկման պայմանական ժամկետն իրականով փոխարինելու որոշմանը, Թվիթերում գրառումը ռուսերեն է կատարել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Մակրոնը դատապարտել է ՌԴ իշխանություններին և հանդես եկել Նավալնիին ազատ արձակելու կոչով:
«Ալեքսեյ Նավալնիի դատավճիռն անթույլատրելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի պարագայում հանցագործություն չեն համարվում: Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել նրան»,- գրել է Մակրոնը:
Նավալնիի դատապարտումը քննադատել են նաև Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի իշխանությունները, Եվրոպական միության ներկայացուցիչները:
Մոսկվայի դատարանն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: «Իվ Ռոշեի» հափշտակությունների մասին գործով պայմանական ազատազրկումը փոխարինվել է իրականով: Ըստ այդմ, Նավալնին ընդհանուր ռեժիմի գաղութում կանցկացնի 2 տարի 8 ամիս:
--0--ԱՀ