ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե կապ ունի Աբովյան քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի ընտրության հետ:
«Քիչ առաջ այս երկու ֆեյքերից «տեղեկացա», որ ես ինչ-որ կապ ունեմ ինչ-որ դպրոցի տնօրենի ընտրության հետ: Անկեղծ, առաջին անգամ էի լսում այս թեմայի մասին: Այս ոչնչությունների անպարկեշտ խոսքի բերումով որոշում կայացրի անձամբ սկսել զբաղվել այս դպրոցի թեմայով: Տեսնենք՝ ի՞նչ կլինի:
Շնորհակալություն:
#ասելեմմիբզբզացեք»,-գրել է Ալեն Սիմոնյանը և կից հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերի էջերը:
--00—ԼՄ