«1 տարի ՀՀ-ն ճգնաժամային կառավարման վիճակում է». Փաշինյանը էկոնոմիկայի նախարարությունում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել իր՝ էկոնեմիկայի նախարարություն աշխատանքային խորհրդակցությունից և կից գրառում արել.

«Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարեւոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրոպարտատոմսերի աճող թողարկումն էր:

Ամենատեսանելի եւ շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է:

Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաեւ քաղաքական ապագային:

Այսօր խորհրդակցություն եմ անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում»:

--00—ԼՄ