Սյունիքի որոշ հատվածներում թեմաների լուսաբանման համար թույլտվություն է պետք. ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 10,  24News   

սյունիք

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերն, ի գիտություն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, հայտնում են.

«Զանգվածային լրատվության միջոցների հարգարժա՛ն գործընկերներ,

Ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

--00--ԱԹ