Աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի լուսաբանման նպատակով ստեղծվել է միասնական տեղեկատվական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

աղղ.

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում ստեղծված իրավիճակի, ընթացող աշխատանքների լուսաբանման նպատակով Ալավերդի քաղաքում հիմնվել է Միասնական տեղեկատվական կենտրոն։

 Կենտրոնը պարբերաբար կկազմակերպի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ և աջակցություն կցուցաբերի լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին։

 Կենտրոնի կողմից տեղեկատվությունը կհրապարակվի Միասնական տեղեկատվական հարթակի սոցցանցային էջերում։

Facebook: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter

Telegram: https://t.me/ArmenianUnifiedInfoCenter

Ալավերդիում Միասնական տեղեկատվական կենտրոնի հասցեն՝ Զորավար Անդրանիկ 8/1, Ալավերդիի քաղաքապետարան, 4-րդ հարկ:

--00—ԼՀ