ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների ՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
2020 թվականի նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ իրենց բնակության վայր են վերադարձել 52 415 բնակիչ։
--00—ՄՀ