ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասում է, որ խմբակցությունն օրերս լքած Գևորգ Պետրոսյանի հետ որևէ քննարկում, վեճ, կամ տարաձայնություն ֆրակցիայի ներսում չեն ունեցել:
24News-ի հետ զրույցում նա նշեց՝ Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ միշտ իր ուրույն տեղն է ունեցել: «Պետրոսյանի ելույթներն ու գործելաոճը հիմք չեն տվել հասկանալու, որ նա կարող է դուրս գալ խմբակցությունից»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, որ խմբակցությունից շուտով նաև այլ պատգամավորներ են դուրս գալու, Աբովյանն արձագանքեց՝ իրենց մոտ լարվածություն չկա: Իսկ տարածվող լուրերին նա զավեշտալի որակումը տվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ