ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
ՌԴ ԱԳՆ-ն գրություն է ուղարկել օտարերկրյա դեսպանատներին՝ առաջարկելով ռուսական «Սպուտնիկ V»-ով անվճար պատվաստել կորոնավիրուսի դեմ, գրում է Meduza-ն։
Ըստ ԱԳՆ-ի՝ այդ առաջարկով ՌԴ-ն կատարում է միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։ Խոսքը 12 հազար դիվանագետների և նրանց ընտանիքի անդամների մասին է:
«Շատ երկրներում տարածված է դիվանագիտական կորպուսին պատվաստել կորոնավիրուսային վարակի դեմ», - հայտարարել է ԱԳՆ-ն։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ԱՊՀ երկրների, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի դիվանագետները համաձայնվել են պատվաստվել, քանի որ իրենց երկրներում «Սպուտնիկ V»-ը գրանցվել է որպես պատվաստանյութ:
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտնել է, որ ինքը չի պատրաստվում պատվաստվել, քանի որ չի ցանկանում ընդունել այն դեղաչափը, որը նախատեսված է ՌԴ քաղաքացու համար: Չնայած դեսպանի հայտարարությանը՝ Միացյալ Նահանգների դեսպանատան մի շարք աշխատակիցներ խնդրել են պատվաստվել ռուսական պատվաստանյութով, քանի որ կասկածներ ունեն՝ մոտ ապագայում իրենք չեն կարողանա ստանալ ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունների դեղամիջոցը:
Եվրամիության անդամ երկրների մի քանի դեսպանատների ԵՄ-ից հայտնել են, որ խորհուրդ չի տրվում օգտագործել «Սպուտնիկ V»-ն, քանի դեռ չի հաստատվել Եվրոպական դեղերի գործակալության (EMA) կողմից:
«Սպուտնիկ V»-ով արդեն պատվաստվել են Մոնղոլիայի, Իսպանիայի, Բելառուսի դեսպանությունների աշխատակիցները:
--00—ԼՄ