ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Անհնազանդության ակցիաները չեն դադարելու։ Փաշինյանը դեռևս հեռանալու հնարավորություն ունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Իրենց հաշվարկները, որ հանրության էմոցիաները կմարեն և իրենք կկարողանան մարսել Արցախի հանձնումը, հազարավոր զոհերի արյունը, ռազմագերիներին, չեն արդարանալու, ընդհակառակը՝ ավելի են խտանալու։ Շարժումն ավելի է բյուրեղանալու։ Այն, ինչ անելու է ժողովուրդը, հղի է բացարձակ անկանխատեսելի հետևանքներով։ Այս դեպքում քաղաքական ուժերը չեն կարողանալու այլևս կրել քաղաքական պատասխանատվություն»,- ասել է Զոհրաբյանը։
Պատգամավորը պնդել է, որ վարչապետ Փաշինյանն անելու է ամեն ինչ, որ հեռացումը լինի ոչ քաղաքական ճանապարհով։ «Ժողովուրդի ցասումը շատ ծանր է լինելու Նիկոլ Փաշինյանի համար։ Կտեսնենք՝ այնքան ժողովուրդ է դուրս գալու, որ էլ չեն կարողանալու ասել՝ հրաժարականի հանրային պահանջ չկա»,- վստահ է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ