ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սովորական չեն։ Հունիսի 20-ը Հայաստանի փրկության կամ կործանման օրն է լինելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը մտավախություն ունի, որ իշխանությունը փորձելու է ընդդիմադիր ուժերին կոմպրոմատներով միմյանց դեմ հանել։
«Քաղաքական ուժերը պետք է որդեգրեն իրար դեմ չպատերազմելու մարտավարութուն։ Նրանք միմյանց պետք է ընկալեն որպես մրցակից, ոչ թե հակառակորդ։ Չպետք է կուլ տան բոլոր խայծերը, որոնք Փաշինյանի թիմակիցները դնելու են ընդդիմադիրների առաջ՝ փորձելով հակադրել միմյանց»,- ասել է նա։
Զոհրաբյանը խոսել է նաև ռազմագերիների հնարավոր վերադարձի, Ադրբեջանի կողմից նրանց հանգամանքն օգտագործելու նպատակների և այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ