Մարտունիում և Ասկերանում ռազմամթերքի վնասազերծում կլինի․ ձայներից խուճապի չմատնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն պայթեցման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք:

Տեղեկատու հեռախոս՝ 911:

--00—ԼՄ