ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Վարչապետի որոշմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն արձակուրդ է գնում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2021 թվականի մարտի 15-31-ը ներառյալ», - նշված է որոշման մեջ:
--00—ՄՀ