ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ ընդերքօգտագործման կանոնները խախտելու դեպքում նախատեսված տուգանքի մասին․
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 60.1-րդ հոդվածի
1-ին մասի համաձայն՝ օգտակար հանածոների արդյունահանման հաստատված նախագծերից շեղումները, որոնք առաջացնում են ընդերքի մասին հավաստի տեղեկատվության և օգտակար հանածոների արդյունավետ օգտագործման էական խախտումներ`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:
4-րդ մասի համաձայն՝ երկրաբանական և մարկշեյդերական պարբերաբար սպասարկումներ չկատարելը, անհրաժեշտ փաստաթղթեր չվարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով:
5-րդ մասի համաձայն՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքն առանց համապատասխան թույլտվության օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի (80.000 ՀՀ դրամ)չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:
--00—ԼՄ