ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Դավթաշենի բաժանմունքում այսօր՝ մարտի 15-ին ժամը 12:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն 3-րդ թաղամասի 30 շենքի բակում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն թաղամասի բնակիչ, 30-ամյա Անուշավան Ք.-ի դին Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ՝ արդյոք տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ դժբախտ պատահար։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
--00--ԱՀ