ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Սեպտեմբերի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshytan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։
Դավիթաշենի ոստիկանները պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ս-ն է։
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
--00—ՄՀ