ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի կդառնան, եթե խորհրդարանական ընդդիմությունը համաձայնության գա իշխանության հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՀԿ ԵԿ անդամ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Լևոն Նազարյանը։
Նրա խոսքով՝ ընտրությունների կանխման ռեալ մեխանիզմ չկա, բայցևայնպես արմատական ընդդիմությունը շարունակելու է առաջ տանել իր օրակարգը։
Ըստ Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է լինի առանց նախապայմանների։
Նազարյանի կանխատեսմամբ՝ ընտրությունները կուղեկցվեն բախումներով, որից որոշ ուժեր «շագանակներ» կհանեն։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ