Արդար չէ Նիկոլից վախենալու պատճառով ՀՀԿ-ին հարվածելը, որ չդատվեք. Աննա Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News 

Նիկոլ Փաշինյանն այլևս ժողովրդի աջակցությունը չունի, փողոցում ազատ քայլելը շոու է։ ԱԱԾ-ի կերպարանափոխված աշխատողները ավտոբուս են նստում, Նիկոլի ամենագնացներն ավտոբուսը դիմացից, հետևից շրջափակում են, որ նա կարողանա տրանսպորտից օգտվել։ Նա ամեն օր իր աթոռը պահելու խնդիր ունի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։  

Անդրադառնալով «հատիկ առ հատիկ» պետությունից գողացվածը վերադարձնելու Փաշինյանի նախաձեռնությանը, պատգամավորը նկատեց, որ լավ կլինի, որ Փաշինյանը վաճառի իր ընտանիքին սպասարկող թանկարժեք ամենագնացներն ու 15 տարվա Range Rover-ը նստի։  

Անդրադառնալով հերթական ընտրություններին և Փաշինյանին հեռացնելու օրակարգին, պատգամավորն ընդգծեց, որ ՀՀԿ-ն Փաշինյանին վռնդելու տրամաբանութան մեջ է գործում, և շարունակելու են պայքարել նույն օրակարգի համար։  

«Հիմա վտանգավոր է Նիկոլի մասին ճշմարտությունն ասելը՝ կդատի, հետապնդման կենթարկի, անհարմարություններ կպատճառի, բայց արդար չէ, դրանից վախենալ և հարվածել ՀՀԿ-ին։ Ով համարում է Նիկոլին դավաճան և պատրաստ է պայքար մղել նրանից ազատվելու համար, ցանկացածի կողքին կանգնած ենք»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ