ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում ներողություն է խնդրել կեղծ լուրեր տարածելու համար:
«Նախորդ գրառումս հեռացրել եմ, որովհետև լուսանկարում իրականում Բաղրամյան պողոտան չէր պատկերված։
Ներողություն եմ խնդրում սխալ ինֆորմացիա հրապարակելու համար»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր, ապա քիչ հետո հեռացրել, 2017 թվականին Ուկրաինայում արված լուսանկարը` նշելով, թե կադրում պատկերված է Բաղրամյան պողոտան այսօր:
--00--ԱՀ