ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Վարչապետը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում դեսպանի կատարած աշխատանքը՝ նշելով. «Մենք համատեղ ջանքերով կարողացել ենք էլ ավելի սերտացնել հայ-ճապոնական հարաբերությունները, որոնք շատ ենք կարևորում ու գնահատում: Հույս ունենք՝ առկա դինամիկան կպահպանվի ու էլ ավելի կզարգանա»:
--00—ՄՀ